Այս բլոգը ստեղծվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախաձեռնությամբ` «Նոր մեդիա դասընթացներ մեդիա հասարակության համար» ծրագրի շրջանակներում։
Այս փորձարարական հարթակը, ըստ էության, նրանց համար է, ովքեր իրենց լրագրողական կամ բլոգերական փորձը կուտակելով` ցանկություն ունեն այն փոխանցել նաև մյուսներին:
Այսպիսով` այս հարթակի միջոցով մենք նպատակ ունենք միավորել լրագրության դասախոսներին և ակտիվ բլոգերներին, ովքեր կարող են կիրառել այստեղ կուտակված օգտակար տեղեկությունը սեմինարների, դասախոսությունների և ելույթների ժամանակ:
Միևնույն ժամանակ բլոգը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են իրենց ինտելեկտուալ ներդրումն ունենալ և կիսվել լրագրությանը կամ նոր մեդիային վերաբերող իրենց պատրաստած նյութերով, զեկույցներով, օգտակար խորհուրդներով, մասնագիտական գրականությամբ և տեսանյութերով:

«Ով` ով է» խորագրի ներքո ներկայացված է լրագրություն և նոր մեդիա միջոցներ դասավանդող դասախոսների և փորձագետների կենսագրական տվյալները, ինչը կօգնի վերջիններիս ճանաչել միմյանց, ու կխթանի շփումներին այս հարթակի միջոցով։
Ակնկալում ենք, որ այստեղ տեղադրված նյութերը կօգնեն թե դասախոսներին` հարստացնելու իրենց գիտելիքներն ու մեթոդական բազան, թե նոր մեդիա միջոցներով հետաքրքրված հանրության լայն շրջանակներին։
Լրացուցիչ տեղեկությունների համար գրեք info@jnews.am հասցեով։
«Նոր մեդիա դասընթացներ մեդիա հասարակության համար» ծրագիրն իրականացվում է Վրաստանում և Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության ու ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։
0 коммент.:
Post a Comment